Անչափահաս վկայի հարցաքննությունը

Անչափահաս վկայի հարցաքննությունը, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար, կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Դատական նիստի դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում են անչափահաս վկայի ցուցմունքները, նրան հնարավորություն է ընձեռվում տվյալ վկային տալ հարցեր և ցուցմունքներ` վկայի հաղորդած տվյալների վերաբերյալ:

Տասնվեց տարին չլրացած վկան պետք է հեռացվի դատական նիստի դահլիճից նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը` կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, անհրաժեշտ է համարում այդ վկայի հետագա ներկայությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել