ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ինքը ՄԱԿ-ից ոչ մի զեկույց չի ստացել Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու մասին։
«Ես ոչ մի հաղորդում չեմ տեսել: Եթե մենք նման բան տեսնենք, վստահ եմ, որ կհայտնենք դրա մասին: Ինձ չեն տեղեկացրել, որ տեսել ենք այդ տեսակի զինամթերքի օգտագործում»,- ասել է Դյուժարիկը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը կարողանում է բացահայտել սպիտակ ֆոսֆորային ռումբերի կիրառման դեպքերը։