Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Իսրայելի և Պաղեստինի հակամարտության կարգավորման գործում․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, այդ թվում ՝ միջնորդական առաքելությունը, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության ապաէսկալացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես  հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել, ներառյալ միջնորդությունը և «արդար արբիտրաժը», որպեսզի մեր տարածաշրջանը որքան հնարավոր է շուտ դուրս բերենք ստեղծված իրավիճակից»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև կոչ է արել տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր միջազգային դերակատարներին անհրաժեշտ ջանքեր գործադրել իրավիճակի ապաէսկալացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել