Քերոբյանն ու ԵՄ դեսպանը «Հայկական կոնյակի» վերաբրենդավորման հարցն են քննարկել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,  դեսպան Վասիլիս Մարագոսին, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։

Վահան Քերոբյանը հյուրերին համառոտ ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը, գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմը։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել նաև «Հայկական կոնյակի» նոր անվանման, վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության  ոլորտի աջակցության ծրագրերին, գինեգործության ոլորտի ռազմավարությանը,  և արտահանման խթանմանը, ինչպես նաև կանաչ և շրջանաձև տնտեսության  հեռանկարներին»,- նշված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել