Մենք արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում․ Նիկոլ Փաշինյան

Խնդիրը ՌԴ հետ մեր հարաբերությունների մեջ չէ, պրոբլեմը մեծ տերությունների հարաբերությունների մեջ է․ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում»,- ընդգծել է վարչապետը՝ նշելով, որ բարդ ժամանակաշրջան է գլոբալ աշխարհակարգի համար։

Փաշինյանի խոսքով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները չեն չեղարկվում։

«Մենք ոչ մի տեղից դուրս չենք եկել։ Բայց մենք երբեք չենք թաքցրել խնդիրները, որոնք կան, օրինակ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված»,- ասել է  նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել