ՀՀ-ն որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որն օգտագործվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Փաշինյան

ՀՀ-ն որեւէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, ինչի մասին խոսում են Թուրքիան ու Ադրբեջանը: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին:

«Ես գիտեմ, որ երբեմն ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև ամենատարբեր մակարդակներում խոսակցություն է գնում, ասվում է՝ միջանցքային այդ տերմինաբանությունը, որը մեզ համար ընդունելի չէ, իսկ նրանք պատասխանում են՝ ո՞նց ընդունելի չէ, եթե դա դուք եք ընդունել՝ եռակողմ հայտարարությամբ։ Մենք ասում ենք, որ եռակողմ հայտարարության մեջ նման տերմինաբանություն չկա, հրապարակային փաստաթուղթ է, նայեք, որտեղ գրված կլինի՝ մեզ ցույց տվեք»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծել է, որ մի նրբություն կա՝ միջանցք բառը գլոբալ աշխարհում ընկալվում է որպես հաղորդակցության ուղիներ բնութագրող սովորական տերմին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել