Ալիևը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ ենք պահանջում 8 գյուղ․ Փաշինյան

Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղի հարց, մենք էլ մեր հերթին 8 գյուղի խնդիր ունենք, որովհետև Տավուշի մարզում մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար և այլ գյուղերում: Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում`անդրադառնալով  Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին։

Փաշինյանը հիշեցրել է իր առաջարկը՝ որոշել՝ որ քարտեզով դելիմիտացիա անել ու ըստ այդմ՝ «սահմանի գծից զորքերը հետ քաշել»։

«Փորձը ցույց է տալիս, որ լուծման ռելսերի վրա չդրված ցանկացած հարց «իքս» պահին դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ։ Այդ թեման մենք այդպես ենք հասցեագրում»,- նշել է նա։

Վարչապետն ընդգծել է՝ ամբողջ խնդիրն այն է, որ  մինչև այսօր Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի ասել՝  ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,800 քկմ-ով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել