Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը։ Տեղեկությունը հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ խմբակցության քարտուղար է ընտրվել Նուարդ Վարդանյանը:
Հիշեցնենք` այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Նիստից հետո երկու խմբակցությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։