Հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց հեղափոխությունը․ Փաշինյանի՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին

Հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց հեղափոխությունը։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուն։

«Այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին մեր անսասանելի հավատարմությունը 2018թ․-ի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և ժողովրդի կամքի անառարկելի հարգանքին»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրենք արդեն երկու անգամ ապացուցել են, որ անգամ մեկ քաղաքացու քվեին և քվեաթերթիկին ձեռք չեն տա և չեն կեղծի։

«Բոլորին էլ պարզ է, որ ՀՀ-ում որևէ մակարդակում որևէ  իշխանություն կարող է ձևավորվել միայն ու միայն ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով»,- ասել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է՝ այն ուժերը որոնք հանդես են եկել որպես 2018թ․-ի  հեղափոխության արժեքների կրող և պաշտպան, հավաքել են 60 տոկոսից ավելի ձայն։ Այլ հարց է, թե նրանցից ով է ավելի անկեղծորեն նվիրված այդ արժեքներին, իսկ ով է մանիպուլացնում։

« Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն արտահայտել «Հանրապետություն» կուսակցության նկատմամբ, որ իր հետևողական  քաղաքականության և այդ թվում հեղափոխության, ժողովրդավարության արժեքներին իր հավատարմության շնորհիվ շատ ձայներ հավաքեց »,- հավելել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել