Եթե խաղաղապահները Արցախից դուրս գան, պետք է հետ գնան Ռուսաստան. Փաշինյան

Եթե ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  դուրս գան, ուրեմն նրանք պետք է հետ գնան Ռուսաստան։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե  խաղաղապահների՝ Արցախից  դուրս գալու դեպքում հնարավո՞ր է արդյոք, որ խաղաղապահները գան Հայաստան ու մնան այստեղ։

«Նրանք ՌԴ խաղաղապահ զորախումբն են ԼՂ–ում (Արցախ՝ խմբ․), եթե այնտեղից դուրս են գալիս, պետք է վերադառնան Ռուսաստան»,– ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել