«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին

Մեկնարկել է Տիգրան Ավինյանի և Արտակ Զեյնալյանի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին։

Երևան քաղաքի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով։

««Հանրապետություն» և ՔՊ խմբակցությունները, ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտնագությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել կուսակցությունների նախընտրական ծրագրերը որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ ՀՀ մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասվում է հուշագրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել