Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Գուրգեն Մալխասյանի և Նաիրա Հովսեփյանի թեկնածությունները:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Կարեն Թումանյանը և Գուրգեն Մալխասյանը փաստաբաններն են, իսկ Նաիրա Հովսեփյանը 2022 թվականի հուլիսի 27-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: