Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ թեկնածուներից Դավիթ Խաչատուրյանը զբաղեցնում է նաև ԲԴԽ անդամի պաշտոնը, Անահիտ Հակոբյանը փաստաբան է, իսկ Մանվել Շահվերդյանը 2020 թվականի մայիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: