Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց Տիգրան Ավինյանը․ նա հանդես է եկել ելույթով

Երևանի ավագանու անդրանիկ նիստի ընթացքում քաղաքապետի թեկնածու առաջադրվեց Տիգրան Ավինյանը։

Նա հանդես եկավ ելույթով։

Ավինյանի խոսքով՝ ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում քաղաքացիների քվեարկության պատկերը:

«Այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե 53 քվե մի փոքր այլ կերպ բաշխվեր: 2018թ. հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժերը ընտրությունների արդյունքներով ստացել են ձայների գերակշիռ մեծամասնությունը:

Ապապետական, կոռումպացված և հակաժողովրդավարական ուժերի հետ այդ ձայները կիսելու ցանկացած փորձ, կնշանակի քաղաքացիների տված քվեի բռնազավթում՝ հակաժողովրդավարական ուժերի կողմից»,-նշեց նա։

Ավինյանի խոսքով՝ իրենց քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից, և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում:

«Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների ԼՂ-ից բռնի տեղահանումը, բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու և սատարելու գործում: Նոր ընտրությունները ոչնչով չէին նպաստելու դրան։ Ավելին, շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ, կարծում եմ, ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»,-հայտարարեց նա:

Ավինյանին հարցեր չհնչեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել