Պաղեստինյան իսլամական ջիհադը հայտարարել է, որ պատանդ է պահում Իսրայելի 30 քաղաքացիների

«Իսլամական ջիհադի» գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նահալան ասել է, որ առևանգվածները տուն կվերադառնան միայն այն դեպքում, եթե նրանց փոխանակեն իսրայելական բանտերում բանտարկված պաղեստինցիների հետ, հաղորդում է Haaretz-ը։

«Պաղեստինյան իսլամական ջիհադը» կիսառազմական կազմակերպություն է, որը հայտարարում է՝ իր նպատակներն են պաղեստինյան անկախ իսլամական պետության ստեղծումը և ջիհադի միջոցով Իսրայելի ոչնչացումը:

Միևնույն ժամանակ Իսրայելը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցել ՀԱՄԱՍ-ի հետ։

«Այս վայրենիների հետ խոսելու դարաշրջանն ավարտվել է։ Եկել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական ենթակառուցվածքը ոչնչացնելու, այն ամբողջությամբ ջնջելու ժամանակը, որպեսզի նման սարսափները չկրկնվեն»,- ասել է ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել