ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Օրվա ընթացքում կողմերի շփման գծից պահակակետերը զինաթափելու և դուրս բերելու կապակցությամբ փակվել է երկու դիտակետ Մարտունու և Մարտակերտի շրջաններում։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականներն աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միացյալ խմբի աշխատանքին, որը վերականգնում է գազի մատակարարումը Շուշիի շրջանում»,-նշվում է հայտարարության մեջ։