Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել

Սոչիում հոկտեմբերի 9-ի գիշերվանից սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Այդ կապակցությամբ քաղաքում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։

Առողջարան քաղաքում սպասվում է նաև հորդառատ անձրև, կարկուտ և քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վրկ:

Հոկտեմբերի 8-ին և 9-ին Մագրի-Վեսյոլոյե հատվածում ծովի վրա կարող են պտտահողմեր հայտնվել։ Այս առումով քաղաքային բոլոր ծառայությունները տեղափոխվել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել