Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին․ ՀՀ ԱԳՆ

Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։ Այս մասին գրված է ՀՀ արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։

«Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Մենք միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

——————

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտից հրթիռային հարվածների մասին տեղեկություններ են հաղորդվել, ներառյալ Թել Ավիվի տարածքի և նրա շրջակայքի մասին: Տեղի ունեցածի համատեքստում իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ», իսկ պաշտպանության նախարար Գալանտը հավանություն տվել պահեստազորայինների զորակոչին և հրամայեց «հատուկ դրություն» մտցնել թիկունքում՝ Գազայի հատվածից 80 կմ հեռավորության վրա, որն ընդգրկում է Թել Ավիվի տարածքը և նրա արվարձանները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել