2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-0.7%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճեր արձանագրվել են Վանաձոր, Վաղարշապատ և Իջևան քաղաքներում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.6%-ով:
2023թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8% և 6.9%-ով:
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4% գնաճ և դիզելային վառելիքի 17.4% գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ բենզինի 18.1% գնաճ և դիզելային վառելիքի՝ 6.2% գնանկում:
Հավելենք, որ վերջին օրերին բենզինի գինը զգալի թանկացել է։ Հոկտեմբերի 7-ի դրությամբ, մի շարք բենզալցակայաններում ու գազալցակայաններում նման պատկեր է․
- Regular – 540,
- Premium – 580,
- հեղուկ գազ – 180,
- դիզելը – 570։