Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնության՝ մասնավորապես ձմեռային պայմաններում էներգետիկ ոլորտին աջակցության համար։
Ինչպես նշված է Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, հեռախոսազրույցի ընթացքում «ընդգծվել է աջակցությունը պետությունների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։