Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, ոչ թե Ռուսաստանը. Մարիա Զախարովա

Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, ոչ թե Ռուսաստանը․ Բրյուսելը չէր էլ մտածում հրադադարի հաստատման և մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եվրամիությունը կողքից լուռ հետևում էր, թե ինչպես են  ռուս խաղաղապահները հանդես  գալիս որպես միջնորդներ հրադադարի հասնելու համար՝ չմտածելով որևէ գործնական օգնություն ցուցաբերելու մասին»,- ասել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ «ԵՄ առաքելությունը Հայաստանում չի ապահովում կայունություն կամ դեէսկալացիա»։

«Գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգությունն է և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելը, այլ Բրյուսելի շահերից բխող հետախուզական մոնիտորինգը և իրավիճակի հրահրումը»,- նշել է դիվանագետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել