ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակման գործում օգնելու վերաբերյալ հարցին

Ռուսաստանը չի ստացել Ադրբեջանի կողմից «կալանավորված» (չակերտները՝ Iravaban.net-ի) չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն՝ խմբ.) նախկին ղեկավարների ազատ արձակման համար աջակցություն ստանալու դիմում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ճեպազրույցի ժամանակ  ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։

«Ոչ ոք մեզ հետ չի կապվել: Մենք որևէ դիմում չենք ստացել՝ պաշտոնական կամ ոչ պաշտոնական», – ասել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել