Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել հինգակողմ հանդիպմանը

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ հանդիպմանը։

Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Ադրբեջանն առաջարկել է Թուրքիային հրավիրել Գրանադայի բանակցություններին, սակայն հանդիպման մասնակիցները դեմ են եղել, հատկապես Ֆրանսիան և Գերմանիան:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը  Իսպանիայի Գրանադա քաղաք չեղարկվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել