Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է․ նրան ադրբեջանցի փաստաբան են տրամադրել

Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալով Սաֆարալիևը։

«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,-նշել է փաստաբանը։

Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը նորմալ է։

«Ես կիրականացնեմ նրա պաշտպանությունը Ադրբեջանի Հանրապետության օրենքներին և իրավական էթիկայի համաձայն»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել