ՀՀ Ազգային ժողովը մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը «Եվրոմոթորս» ՍՊԸ-ին պարտավորվում է վճարել է 2 միլիոն դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:
Նշված գումարը, ըստ կնքված պայմանագրի, նախատեսված է մարդատար ավտոմեքենաների նորոգման ծառայությունների մատուցման համար:
Գումարը նախատեսվում է վճարել ՀՀ ԱԺ աշխատակազմի 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: