Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում (ստատուտ) ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշման եզրափակիչ մասը։
Դրա համաձայն՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցն այժմ քննարկվում է ԱԺ-ում։ Այն խորհրդարանում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա նշեց, որ հարցը սկսվել է քննարկվել 2020-ի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում կատարված հանցագործություններից հետո։
«Դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հարցագործություններ կատարած անձանց։ Խոսքը գնում է պատերազմական հանցագործությունների մասին, մարդկայնության դեմ ուղղված հանցագործության մասին, ցեղասպանության հանցագործության մասին։ Կանոնադրության տեքստը փոփոխությունների է ենթարկվել 2010 թվականին, որի արդյունքում նոր հանցակազմ է ավելացել դատարանի առարկայական իրավազորության տիրույթում, ագրեսիայի հանցագործությունն է»,-նշեց Եղիշե Կիրակոսյանը։
Նա հայտնեց նաև, որ հետսովետական երկրներից 2 պետություն է վավերացրել ստատուտը։ Դրանք են Վրաստանը և Տաջիկստանը։
Ընդդիմությունը հարցի քննարկմանը չի մասնակցում։
Մանրամասները՝ տեսանյութում։