Մարտական հերթապահության մեկնող անձնակազմը, մարտական դիրքեր մեկնելով և ամենօրյա հրահանգավորումներ անցնելով, թույլ է տալիս հերթապահությանկանոնների խախտումներ, որոնք շատ դեպքերում չեն բացահայտվում, որովհետև վտանգավոր հետևանքներ չեն առաջանում:
Վերոնշյալից ելնելով` ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսել է հետևյալը. Ðայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու ևդրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելուկանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկիցերկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճվերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս`
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:
Նշված հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
Նշված հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: