Ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելը և հետազոտելը

Ապացույցները դատարան բերելու անհնարինության կամ դժվարության դեպքում դատարանը կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավունք ունի դրանք զննել և հետազոտել գտնվելու վայրում:

Դատարանն իրավունք ունի իր հայեցողությամբ մուտք գործել ցանկացած վայր:

Գործին մասնակցող անձինք ապացույցները զննելու և հետազոտելու մասին տեղեկացվում են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ: Նրանց չներկայանալն արգելք չէ ապացույցները զննելու և հետազոտելու համար:

Անհրաժեշտության դեպքում ապացույցների զննմանը և հետազոտմանը կարող են մասնակից դարձվել փորձագետներ և վկաներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել