Լաչինի անցակետում ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Լաչինի անցակետում ձերբակալել են նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին։

Նշվում է, որ նա տեղափոխվել է Բաքու՝ կառավարական մարմիններ՝ համապատասխան որոշում կայացնելու համար։

Հիշեցնենք, որ 1992-2005 թթ. Մնացականյանը զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում, այդ թվում ՊԲ հրետանային բրիգադի հրամանատար։

2005 թ. – նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ։

2007 թ. – նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ։

2012 թ.- հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ[2]։

2015 թ. – հունիսի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից[3]։

2015 թ. – հունիսի 15-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար-

2018թ. դեկտեմբերի 14-ին Լևոն Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` նա նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել