Քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն` առանց որևէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող անտառներում` հանգստի, անձնական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ և բույսեր հավաքելու համար, բացառությամբ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:
Քաղաքացիներն իրավունք չունեն առանց սեփականատիրոջ թույլտվության մուտք գործելու քաղաքացու կամ իրավաբանական անձի սեփականության ներքո գտնվող անտառը:
Քաղաքացիները պարտավոր են անտառներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, թույլ չտալ ծառերի և թփերի կոտրատում և հատումներ, անտառների աղտոտում, մրջնանոցների, թռչունների և կենդանիների բնատեղերի ոչնչացում և անտառային օրենսդրության այլ խախտումներ: