ԼՂ hոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ տեղափոխվել է ՀՀ

Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։

Նրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել