Ռուբեն Վարդանյանը ՌԴ Դաշնային խորհրդից օգնություն չի ստանա

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար  Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու  հետևանքները նրա անձնական ընտրության արդյունքն են։  Այս մասին ասել է  ՌԴ Դաշնային  խորհրդի սահմանադրական կոմիտեի անդամ  Ալեքսանդր Բաշկինը՝ նշելով, որ Վարդանյանը չի կարողանա օգնություն ստանալ Ռուսաստանից։ Փոխանցում է РИА Новости-ն։ 

Նշվում է, որ անցյալ տարվա վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել էր Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։

«Քաղաքացիությունից հրաժարվելը կամավոր ընտրություն էր, հետևաբար այս քայլի բոլոր իրավական հետևանքները նրա ընտրության հետևանքն են, կարծում եմ, որ քաղաքացիությունից կամավոր հրաժարվելը իրավական հետևանքներ կունենա, քանի որ նա այժմ չի կարող ստանալ Ռուսաստանի Դաշնությունից օգնություն և չի ստանա»,- ասել է Բաշկինը։

Նա նշել է, որ այս իրավիճակը կարող է լավ օրինակ լինել նրանց համար, ովքեր «կասկածի տակ են դնում  կամ կարող են կասկածի տակ դնել  Ռուսաստանի քաղաքացիության անգին լինելու փաստը»։

«Պետք է գնահատել այն, ինչ տալիս է ճակատագիրը  և ծնողները»,- պարզաբանել է պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել