Խաղաղապահների բժշկական ջոկատը բուժօգնություն է ցուցաբերում Արցախում պայթյունից տուժածներին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Արցախի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի  հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

«Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը  բժշկական օգնություն է ցուցաբերում Ստեփանակերտում վառելիքի բաքի պայթյունի հետևանքով տուժած 22 բնակչի։

Ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 26-ի դրությամբ հանձնվել է 8 միավոր զրահատեխնիկա, 7 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 4 միավոր հակաօդային պաշտպանության միջոց, 39 միավոր դաշտային հրետանային հրանոթ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, ավելի քան 3,4 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և շարժական զենիթահրթիռային համալիր, մոտ 507 հազար զինամթերք։

Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում  522 խաղաղ բնակիչ կա, այդ թվում՝ 293 երեխա։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել