Վարչական մարմինների համագործակցության ձև է փոխօգնությունը: Մասնավորապես՝ վարչական մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն (այսուհետ` փոխօգնություն) տրամադրել միմյանց` իրենց լիազորություններն իրականացնելու համար:
Փոխօգնությունը տրամադրվում է փոխօգնություն հայցող վարչական մարմնի հայտի հիման վրա:
Փոխօգնություն չէ միմյանց նկատմամբ ենթակայության հարաբերությունների մեջ գտնվող վարչական մարմինների միջև օգնությունը:
Եթե փոխօգնությունը կարող են տրամադրել մեկից ավելի վարչական մարմիններ, ապա հայցող վարչական մարմինը փոխօգնություն տրամադրելու համար պետք է դիմի այն վարչական մարմին (հայցվող վարչական մարմին), որն իր կարծիքով առավել արդյունավետ և սեղմ ժամկետում կտրամադրի անհրաժեշտ փոխօգնությունը: