Էրդողանը Հայաստանից պահանջել է բացել «Զանգեզուրի միջանցքը»

Անկարան ակնկալում է, որ Հայաստանը կայուն կամք կդրսևորի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար՝ խաղաղ գործընթացը հետաձգելու փոխարեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով թուրք լրագրողների հարցերին։

Նրա խոսքով, ժամանակն է, որ Ղարաբաղում խաղաղություն հաստատվի Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, և Հայաստանի պարտքն է նպաստել դրա կայացմանն ու պահպանմանը։

Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և պետք է իրականացվի։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ եռակողմ հայտարարության մեջ սուվերենության որոշակի սահմանափակմամբ նախատեսված է միայն Լաչինի միջանցքը, Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ։

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում նա հայտարարել է, որ միաժամանակ վարչապետն անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին` շեշտելով, որ Հայաստանը կողմ է Հորադիզ–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղու վերաբացմանը, և այն մեր երկրի համար կարևոր նախագիծ է համարում։ Հայաստանը կողմ է նաև տարածաշրջանի երթուղիների բացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել