ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է խնդրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերին, որ նա այցելի Հայաստան և իր անունից փոխանցի ուղերձ, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սամանթա Փաուերն այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում:
«Ես Հայաստանում եմ, քանի որ նախագահ Բայդենը ինձ խնդրել է, որ ես գամ Հայաստան: Սա նախապես պլանավորված այցելություն չէր: Այս այցը տեղի ունեցավ, քանի որ նախագահ Բայդենը խնդրեց, որ գամ և իր անունից ուղերձ փոխանցեմ վարչապետին, ուղերձ առ այն, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը»,-ասաց Փաուերը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենը հավելեց՝ իր համար պատիվ է, որ ուղերձը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի հետ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: