ՀՀ դատավորների միությունը դիմում է Միջազգային կազմակերպություններին՝ Արցախին օգնություն տրամադրելու խնդրանքով

ՀՀ դատավորների միությունը դիմում է Միջազգային կազմակերպություններին՝ Արցախին օգնություն տրամադրելու խնդրանքով․

«Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ դատավորների միությունը դիմում է Միջազգային կազմակերպություններին՝ Արցախում մարտական գործողությունների հետևանքով, ինչպես նաև Ստեփանակերտ – Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու խնդրանքով:

Խնդրում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ այդ թվում նաև օդային միջանցք բացելու և վիրավորում ստացած քաղաքացիներին ՀՀ բժշկական հաստատություններ տեղափոխելու գործընթացն արագ կազմակերպելու ուղղությամբ»,- գրված է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել