Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով:
Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին: