Հարյուրավոր մարդիկ են հավաքված եղել․ նոր մանրամասներ Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի մասին

Ստեփանակերտում բենզալցակայան է պայթել, հաղորդվում է բազմաթիվ տուժածների մասին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է․

«Պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս, բայց մոտ քաղաքին: Բենզինի պահեստ է պայթել: Այդտեղից բենզին էին տալիս այն մարդկանց, որոնք ցանկանում էին իրենց մեքենաներով տեղափոխվել Արցախից: Հարյուրավոր մարդիկ են հավաքված եղել, երբ պայթյունը տեղի է ունեցել: Ես չեմ կարող ասել զոհեր կան, թե ոչ, եթե կան, քանիսին են, բայց որ կլինեն, հաստատ: Պարզապես հնարավոր չէ դա արագ ճշտել»,-ասաց Հակոբյանը՝ շեշտելով, որ տուժածներ վստահաբար շատ կլինեն:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ պայթյունը Ստեփանակերտ քաղաքից մեկ կամ երկու կիլոմետր հեռու է եղել:

«Ես Ստեփանակերտի մյուս ծայրում էի: Պայթյունը շատ ուժեղ էր»,-նշել է Հակոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել