«Եթե մենք լռենք, մենք դառնում ենք ինքնասպան»․ Մագդա Գոմցյան

Ես Սումգայթի, Բաքվի ջարդերի ականատես եմ։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Մագդա Գոմցյանը։

«Նիկոլը ոտքը դրել է Երևան, ինձ մոտ նույն զգացմունքն առաջացավ, ինչ որ Սումգայիթից հետո Բաքվի հայությունը հայտնվեց գերու վիճակի մեջ։ Այդ նույն զգացողությունն առաջացավ, երբ Նիկոլը Գյումրիից ոտքը դրեց Երևան։ Ես մարդկանց փորձում էի բացատրել, որ տրամաբանություն գոյություն ունի․ 30 տարի այս մարդը գոռացել է՝ հողերը գրավյալ են, պետք է հետ վերադարձնենք, հաստատ իր ուղեղի մեջ հեղափոխություն չի եղել։ Իրեն բերել են Արցախը հանձնելու համար, հայերին եղեռն անելու համար և հայոց հարցը փակեն։ Արցախը հիմա կոտորվում է, ժողովրդին ոչնչացնում են, հայ ազգ, հասկացի»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ինքը դեռ 2 տարի առաջ է ասել, որ Արցախի ճանապարհը փակվելու է։

«Քիչ-քիչ են տալիս, միանգամից որ անեն ազգային պայթյուն կլինի, թավշյա, հասկացա՞ք մեզ ինչ են անում։ Սկզբում տեղեկություն են տալիս, որ այսքան թուրք են կոտորել, հայերը 350 զոհի վրա ուրախանան, որ մենք ավելի քիչ ենք տվել զոհ։ Ժողովուրդ, գյուղերով մորթ է եղել, եղեռն է եղել։ Ես չգիտեմ՝ ինչ բառեր գտնեմ, որ հասկացնեմ՝ ինչ վտանգի տակ են Արցախի հայությունը և ստեղի։ Եթե մենք լռենք, մենք դառնում ենք ինքնասպան, մենք համաձայնություն ենք տալիս՝ մեզ սպանելու, իսկ ինքնասպանությունն ամենամեծ մեղքն է»,-ասաց Մագդա Գոմցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել