Ադրբեջանական լրատվամիջոնցերը հայտնում են, որ Իվանյանում մեկնարկել է Ռամին Մամեդովի հերթական հանդիպումը Արցախի ներկայացուցիչների հետ։
Հայտնում են, որ բանակցություններն ընթանում են նույն կազմով։ ԼՂ պատվիրակության կազմում է Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված է մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։
Լուսանկարը նախորդ հանդիպումից է։