Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ:
Դիմումը (ըստ ներկայացված ձևի), դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր) պետք է ներկայացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին կամ ուղարկի էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլփոստի հասցով:
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
Դիմող՝ անուն, ազգանուն, հայրանուն
1. | Անձնագրի սերիան/համարը | _________________________ |
2. | Տրված է ում կողմից/երբ | _________________________ |
3. | Վավերականության ժամկետը | _________________________ |
4. | Ծննդյան օր, ամիս, տարի | _________________________ |
5. | Ծննդավայրը | _________________________ |
6. | Հաշվառման հասցե | _________________________ |
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Խնդրում ենք ստորև գրանցել Ձեզ հետ կապվելու համար անհրաժեշտ համապատասխան տվյալները: Նշված տվյալների փոփոխության դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչությանը (հեռ.՝ 010599662):
1. | Ձեր փաստացի բնակության հասցեն | _________________________ |
2. | Բնակարանի հեռախոսահամարը | _________________________ |
3. | Ձեր գործող բջջային հեռախոսահամարը | _________________________ |
4. | Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն | _________________________ |
5. | Ծնողի հեռախոսահամար | _________________________ |
6. | Ծնողի էլեկտրոնային փոստի հասցեն | _________________________ |
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ (օտարալեզու բոլոր փաստաթղթերը ներկայացվում են լիցենզավորում ունեցող թարգմանչի կողմից հայերեն թարգմանությամբ)
1 | 2 | 3 |
1. | Անձնագրի, այդ թվում հաշվառման հասցեի էջի և նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկի պատճենները | |
2. | Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերով սահմանված նշանակալի նվաճումները փաստող համապատասխան փաստաթղթերը (բնօրինակները կամ պատճենները) | |
3. | Համալսարանի կողմից տրված ուսանող կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը փաստող բնօրինակ փաստաթղթերը՝ դիմող քաղաքացու ուսումնառության ժամկետի և 9.1-ին կետով սահմանված նշանակալի նվաճման դեպքում նաև վարկանիշավորման ցանկի համապատասխան հորիզոնականի նշմամբ |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Նշել ուսումնական հաստատությունը, որում ուսում ստանալու համար դիմում եք և սովորելու (ուսումնառության) ժամանակահատվածը և 9.1-ին կետով սահմանված նշանակալի նվաճման դեպքում նաև վարկանիշավորման ցանկի համապատասխան հորիզոնական __________________________________________
- Նշել կրթական աստիճանը, որի համար դիմում եք
- այլ նշումներ
*Ծանոթություն. Դիմումը և կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին կամ էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլփոստի հասցեներով:
Անուն, ազգանուն ____________________
(Ստորագրություն)
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
1 | 2 | 3 |
1. | Անձնագրի, այդ թվում հաշվառման հասցեի էջի, նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկի պատճենները | |
2. | Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումները հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ պատճենները | |
3. | ՀՀ կառավարության 12.04.2018 թվականի թիվ 450-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված առաջնություններին, խաղերին, ունիվերսիադաներին մասնակցության մասին տեղեկատվություն և մասնակցությունը հաստատող փաստաթղթեր՝ նշելով պաշտոնական կայքէջերի հղումները |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
—————————————————————————————————————
Անուն, ազգանուն ____________________
(Ստորագրություն)
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
1 | 2 | 3 |
1. | Անձնագրի, այդ թվում հաշվառման հասցեի էջի, նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկի պատճենները | |
2. | Մշակույթի և արվեստի բնագավառներում Ձեր գործունեությունը հաստատող փաստաթղթերի բնօրինակները և պատճենները | |
3. | Մշակույթի և արվեստի բնագավառների առնվազն երկու հեղինակավոր գործիչների (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ) երաշխավորագրեր | |
4. | ՀՀ կառավարության 12.04.2018 թվականի թիվ 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում նշված մրցույթներին, մրցանակաբաշխություններին, փառատոններին, ցուցահանդեսներին, համերգներին մասնակցության մասին տեղեկատվություն և մասնակցությունը հաստատող փաստաթղթեր |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
—————————————————————————————————————
Անուն, ազգանուն ____________________
(Ստորագրություն)