ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:

Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: 

Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:

Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ: 

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել