Ո՞ր սննդամթերքն է համարվում վտանգավոր

Վտանգավոր է այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար:

Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

Արգելվում է որևէ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծումը, օգտագործումը արտադրության մեջ կամ իրացումը, առանց դրանց անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի առկայության և հետագծելիության հնարավորության:
Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերն են՝
ա) համապատասխանության սերտիֆիկատը կամ համապատասխանության հայտարարագիրը (տեխնիկական կանոնակարգերով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կառավարության սահմանած համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկով նախատեսված սննդամթերքի համար).
բ) կենդանական ծագման պարենային հումքի համար՝ անասնաբուժասանիտարական նորմերին դրա համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը:

Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը և սննդամթերքի հետ շփվող նյութերը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման՝ օրենքով սահմանված կարգով:

Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկը հաստատում է կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել