Անձնագրում ամրագրվում են նաև քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը` առողջապահության մարմինների կողմից (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ):
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից նշում է կատարվում ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին` քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ, պաշտպանության ոլորտի համապատասխան պետական մարմնի կողմից նշում է կատարվում պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու մասին (զինապարտների համար)` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ:
Անձնագիրը ներառում է անձնագիրը տրամադրած ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև անձնագրի տրամադրման և վավերականության ժամկետները, անձնագրի համարը: