Ի՞նչ պահանջների պետք է բավարարեն երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցները

Ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և կահավորումը պետք է համապատասխանեն օրենսդրության, uտանդարտների, կանոնների և տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներին` երթևեկության անվտանգությանը և շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող մասով:

Ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում տրանսպորտային միջոցի սեփականատերը, այն օգտագործողը կամ օգտագործման իրավասություն ունեցող անձը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել