Ադրբեջանական զորքը Ստեփանակերտ չի մտել․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում:

«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:

Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար»,-նշված է հաղորդագրությունում:

Հավելենք, որ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Նա նաև հրապարակել էր  լրագրող Մարութ Վանյանի տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես է ռազմական զինտեխնիկան գնում փողոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել