Քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մեկնաբանությունների հետ մեկտեղ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սահմանված ժամկետում համապատասխան մեկնաբանությունները չներկայացնելու դեպքերի: Հաշվետվություններն ու դրանց մեկնաբանությունները տեղադրվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ինտերնետային կայքում։ Վերահսկողության լիարժեք իրականացման նպատակով խումբը տարվա մեջ առնվազն մեկ անգամ պետք է այցելի բոլոր քրեակատարողական հիմնարկներ և առնվազն երկու տարին մեկ անգամ՝ բոլոր քրեակատարողական մարմիններ: Խմբի անդամը քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ կարող է այցելել ցանկացած օր (այդ թվում՝ ոչ աշխատանքային օր): Այցելությունները կատարվում են խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ:
Խմբի անդամը ազատազրկվածի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ: Անհրաժեշտության դեպքում Խումբն իր գործունեության մեջ կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետներ: խմբի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագետին տալիս է ժամանակավոր անցաթուղթ՝ քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ այցելելու համար:
Փորձագետը կարող է այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ միայն խմբի անդամնե: