Քաղաքացիական գործերի քննության ընթացքում հնրավոր է, որ անհրաժեշտություն լինի հետազոտել այնպիսի ապացույցներ, որոնց տեղափոխումը դատարան անհնար է: Ապացույցները դատարան բերելու անհնարինության կամ դժվարության դեպքում դատարանը կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավունք ունի դրանք զննել և հետազոտել գտնվելու վայրում:
Դատարանն իրավունք ունի իր հայեցողությամբ մուտք գործել ցանկացած վայր:
Գործին մասնակցող անձինք ապացույցները զննելու և հետազոտելու մասին տեղեկացվում են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ: Նրանց չներկայանալն արգելք չէ ապացույցները զննելու և հետազոտելու համար:
Անհրաժեշտության դեպքում ապացույցների զննմանը և հետազոտմանը կարող են մասնակից դարձվել փորձագետներ և վկաներ: