Վարչական դատավարությունում ո՞ր ծախսերն են համարվում դատական

Վարչական դատավարությունուն դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

Գործի քննության հետ կապված այլ ծախսերն են`
1) վկաներին, փորձագետներին, թարգմանիչներին վճարվելիք գումարները.
2) կողմերի՝ գործի քննության վայր ժամանելու, ինչպես նաև նրանց` դատարան ներկայանալու կապակցությամբ շինությունների վարձակալման հետ կապված ծախսերը.
3) ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացուցիչներին վճարվելիք գումարները.
4) զննում, այդ թվում` տեղազննություն կատարելու ծախսերը.
5)դատավարության մասնակիցների փոստային ծախսերը.
6) դատարանի պահանջները և դատական հանձնարարությունները կատարելու հետ կապված ծախսերը.
7) իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը.
8)դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը:

Պետական տուրքի չափը սահմանվում է «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել